ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Մոսկվա

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին ելույթ կունենա:  

Այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպելու է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *