Ադրբեջանի՝ Հայաստանին (Արցախին) սահմանամերձ Բարդայի շրջանում օրերս ավտովթար է գրանցվել, որի հետևանքով տուժել են 4 հոգի, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկն ու մեկ ոստիկան։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Lent.az լրատվակայքը, միմյանց են բախվել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուդավերդիև Ջեյհուն Ալլահվերդի օղլուի վարած ՎԱԶ 2106 ավտոմեքենան և Բարդայի շրջանային ոստիականական բաժանմունքի աշխատակից Սալահով Ֆարման Շամիլ օղլուի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Զինծառայողը, ոստիկանը, ինչպես և 2 ուղևորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել զինծառայողի մասնակցությամբ ՃՏՊ-ն։
Նկատենք, որ սա 2014-ի ապրիլ ամսվա կտրվածքով ադրբեջանական զինուժի մեզ հայտնի արդեն 11-րդ վիրավորն է։