«Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու». ադրբեջանցի փորձագետ: Օրվա ամփոփում

Ադրբեջանական բանակում վերջին միջադեպի ժամանակ սպանված զինծառայողը ստորաբաժանման հրամանատարն է եղել: Ադրբեջանցի փորձագետը նշել է, որ Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու: NATO game over ակցիայի արդյունքում ձերբակալվել է շուրջ 500 ակտիվիստ:

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ասուլիսի ժամանակ ասել է. «Ռուսաստանը` թե որպես առանձին երկիր և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող, պատրաստ է հնարավորինս ու ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ որ այս կոնտեքստում Ռուսաստանը, բնականաբար, հաշվի է առնելու կողմերի ցանկությունները, քանզի թե Հայաստանը և թե Ադրբեջանը ՌԴ-ի համար բարեկամական երկրներ են»:
  • Ադրբեջանցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն հարցազրույցում նշել է. «Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու, Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ է թույլ ու անկարող եղել, Իրանի դեմ ի՞նչ կարող է անել»:
  • Զինծառայող Էմիլ Հասանովը, ով զորակոչվել էր Ադրբեջանի Լենքորանյան շրջանի զինկոմիսարիատից և ծառայություն էր անցնում Թարթառի շրջանի զորամասերից մեկում՝ որպես ստորաբաժանման հրամանատար, մաքրության աշխատանքներ իրականացնելու ընթացքում ծաղրի է ենթարկել Բաքվի Նասիմանյան շրջանից զորակոչված Մահմեդ Աբբասովին, ինչն հանգեցրել է վիճաբանության: Արդյունքում Մահմեդը սպանել է Էմիլին, ապա՝  ինքնասպան եղել:
  • «Փաստն այն է, որ Ադրբեջանը դիպուկահարների թեման իր քարոզչական նպատակներին է ծառայեցնում և խնդրի մասին խոսում է ոչ թե հումանիստական ձգտումներից ելնելով, այլ իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»,- ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
  • Բանակում ծառայած մի խումբ երիտասարդներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ անհանդուրժող են լինելու բանակը վարկաբեկողների հանդեպ:
  • Պացիֆիստական շարժման ակտիվիստները փորձել են գրոհով վերցնել ՆԱՏՕ-ի` Բրյուսելի շտաբ-գրասենյակը: NATO game over ակցիային մասնակցել է մոտ 800 ակտիվիստ, որոնցից 500-ը ձերբակալվել է:
  • Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը որսալու ծրագրի շրջանակներում Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայել Օկինավայում և նրան հարող փոքր կղզիներում:
  • Իսրայելը, ԱՄՆ–ը և Հունաստանն առաջին անգամ անցկացնում են ռազմածովային զորավարժություններ: Մինչ 2012թ. այդպիսի ամենամյա զորավարժություններին մասնակցում էին միայն ԱՄՆ–ն և Իսրայելը, բայց այս տարի գործընկեր է նաև Հունաստանը, որը ներկայացնում է էսմինեց սուզանավ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
  •  Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հայտարարել է, որ որ Իրաքի իշխանությունները դեմ են հանդես գալիս սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելուն:
  • Առաջիկայում Ռուսաստանում կարող է ստեղծվել նոր ուժային կառույց՝ «Ազգային գվարդիա»: Այն կձևավորվի Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և այլ ուժային կառույցների հիման վրա, այդ թվում՝ ՊՆ ռազմական ոստիկանության, օդադեսանտային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի հաշվին:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *