«Մահվան» զորամաս Գյանջայում

Ադրբեջանի Զինված Ուժերի 3-րդ բանակային կորպուսը (Շամխորի կորպուս) արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այս կորպուսն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ Մեկ միջադեպում միանգամից յոթ զինվորների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այդ կորպուսում է պատահել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար Չինգիզ Շաֆիևը։

Սակայն ադրբեջանցիների հույսերը, թե դա կբերի կորպուսում իրավիճակի էական բարերլավման, հօդս ցնդեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Շաֆիևին փոխարինողի անունը։ Նոր հրամանատար էր նշանակվել Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը։ Ակպերովն Ադրբեջանում հայտնի է որպես հարբեցող և թմրամոլ, բազմաթիվ «դեբոշների», սկանդալների ու նույնիսկ մարդասպանությունների մեղավոր։ Ավելին, Ակպերովը հասցրել է աչքի ընկնել նույնիսկ Ադրբեջանի սահմաններից դուրս. մի քանի տարի առաջ ադրբեջանցի գեներալն Ուկրաինայի Ռազմական Ակադեմիայում սովորելու ժամանակ Կիևում դանակով սպանել էր ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևին։

Շամխորի բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Ակպերովը

Եվ բնական է, որ Շամխորի կորպուսում իրավիճակը արդյունքում միայն ավելի է վատանում։ Որպես դրա հերթական ապացույց ձեզ ենք ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցներից վերցված հետևյալ նյութը.

«Մահվան» զորամաս Գյանջայում ” Թոքերի հիվանդություններից այստեղ հինգ զինվոր է մահացել

Բեյլեգան քաղաքի բնակիչ Սուլեյման Գաֆարովը հայտնում է, որ Գյանջա քաղաքում տեղակայված N զորամասի զինվորները պահվում են հակասանիտարական պայմաններում: Մեր խմբագրություն գրած այդ մասին պատմող իր նամակում նա նշում է. «Զինվորները ապրում են հակամարդկային պայմաններում: Զորամասում տիրում է հակասանիտարական վիճակ, զինվորներին տալիս են կեղտոտ, հիվանդածին և գարշահոտ ջուր: Բոլոր զինվորներն ուտում են ոջլոտ ուտեստներ, և ապրում են սառնամանիքի պայմաններում: Վերջին երեք տարում զորամասում հենց այդ հիվանդություններից հինգ զինվոր է մահացել: Զորամասը նմանվում է ավերակի»:
Բողոքողը [նամակի հեղինակը] նշում է նաև նույն այդ զորամասում տիրող կաշառակերության մասին. «Երբ զորամաս է այցելում հանձնաժողով, հիվանդ զինվորներին ցույց չեն տալիս, որ հանձնաժողովը չտեսնի: Չեմ կարող այս զորամասի հրամանատարներին ադրբեջանցի կոչել»:

Նշենք նաև, որ նույն նամակի կրկնօրինակներն ուղարկվել են նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:

Հեղինակ՝ Սևինջ Վագիֆգըզը
Թարգմանեց Վարուժան Գեղամյանը

Աղբյուրը։
http://www.bizimyol.info/new/GÜNDƏM/92229-Gəncədə_“ölüm”_hərbi_hissəsi

3 responses to “«Մահվան» զորամաս Գյանջայում

  1. Pingback: «Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու». ադրբեջանցի փորձագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի «Մահվան զորամասի» կալանախցում թերացումներ են հայտնաբերվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *