Տխրահռչակ Շամխորի կորպուսի կալանախցում թերացումներ են հայտնաբերվել

Ադրբեջանում՝ կտտանքների դեմ Ազգային կանխարգելիչ մեխանիզմների (ԱԿՄ) գործառույթների իրականացման նպատակով, ԱԿՄ խմբի անդամները ՄԻ պաշտպան Էլմիր Սուլեյմանովի լիազորմամբ այցելել են Ադրբեջանի ՊՆ Ռազմական ոստիկանության՝ Շամխորի, Ղազախի և Գանձայի զինվորական կալանախցեր (гауптвахт): Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ստուգումների արդյունքում պարզվել է, որ Շամխորում և Ղազախում դրանց գործունեությունը արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ դադարեցված է: Իսկ Գյանջայում հայտնաբերվել են ընդունված չափանիշների չհամապատասխանող պայմաններ, ինչպես նաև մի շարք թերացումներ: Այդ բացթողումները շտկելու նպատակով Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է ՊՆ-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Razm.info-ն անդրադարձել էր Գյանջայի զորամասում տիրող իրավիճակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *