Զորավարժություններ Հայաստանում՝ WM-80 համակարգի կիրառմամբ (ֆոտո, վիդեո)

Մարտի 31-ին «Զինուժ» հեռուստահաղորդումը տեղեկացրեց, որ մարտի 26-ից 31-ը Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հրիթռահրետանային զորքերն անց էին կացնում մարտավարական զորավարժություններ, որի ժամանակ մարտական հրթիռներ են արձակել նաև համազարկային կրակի ռեակտիվ WM-80 համակարգերը։ Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի զորավարժությունների մասին պատմող հատվածը, ինչպես նաև տեսագրությունից արված կադրերի հավաքածուն։

WM-80-ը չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է։ Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, ձեռք էր բերել 4 հատ WM-80 համակարգ։ Բազային մոդելի մարտավարա-տեխնիկական տվյալներն են.

  • Տրամաչափ՝ 273մմ
  • Հրթիռների քանակ՝ 8
  • Հրթիռի մեկնարկային զանգվածը՝ 505կգ
  • Հրթիռի մարտական մասի զանգվածը՝ 150կգ
  • Կրակի հեռավորությունը՝ 34-80կմ
  • Անձնակազմ՝ 5
  • Վերալիցքավորման ժամանակը՝ 5-8ր
  • Երթայինից մարտական վիճակի բերման ժամանակը՝ 3-5ր
  • Ուղղորդիչների բարձրանալու անկյունը՝ 20-60 աստիճան
  • Հորիզոնական կրակի անկյունը՝ +/-20 աստիճան մեքենայի առանցքի նկատմամբ
  • Շրջանային հավանական շեղումը՝
    -հեռավորության 1 տոկոս չկառավարվող հրթիռների համար
    -մինչև 50մ կառավարվող հրթիռների համար

Հավելենք ևս երկու հանգամանք։ Նախորդ տարվա անկախության զորահանդեսի ժամանակ նշվեց, որ հայկական WM-80 համակարգերը զինվել են նոր, արդիականացված հրթիռներով, որոնց հեռահարությունը հասցվել է 120կմ-ի։ Այդպիսի նոր հրթիռներ իսկապես կան և այդ հրթիռներով համակարգը Չինաստանն առաջարկում է արդեն WM-120 անվանումով, սակայն իրականում այդ երկու համակարգերի միջև սկզբունքային տարբերություններ չկան ։ Բացի այդ, թեև ինչպես նշեցինք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է 4 մեքենայի գնման մասին, բայց բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ մեր զինված ուժերում կա առնվազն 8 մեքենա։

4 responses to “Զորավարժություններ Հայաստանում՝ WM-80 համակարգի կիրառմամբ (ֆոտո, վիդեո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *