Մարտի վերջին Գերմանիայում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն՝ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համատեղ թատերականացված համակարգչային զորավարժություններ են անցկացրել: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենը:
Զորավարժությունների մասին որշումը կայացվել է 2010թ. նոյեմբերին՝ Լիսաբոնում:
«Մենք հրթիռներ չենք ոչնչացրել: Համակարգչային զորավարժությունների հիմքում մտացածին սցենարներ են եղել: Բայց դա լավ հնարավարություն էր՝ զարգացնել, հետազոտել և հաշվարկել զանազան տարբերակներ՝ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության ապահովման համար»,- նշել է Ռասմուսենը:
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ՀՀՊ ոլորտում անցկացված համատեղ զորավարժությունները դադարեցվել են 2008թ. Հարավային Օսիայի դեպքերից հետո, իսկ Լիսաբոնում որոշվեց վերսկսել զորավարժությունները:
Աղբյուր՝ РФ и НАТО провели совместные компьютерные учения по ПРО ” Расмуссен