Իսրայելը, ԱՄՆ-ն ու Հունաստանն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Մինչև 2012 թվականն ամենամյա այդպիսի զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ-ն ու Իսրայելը, սակայն այս տարի  զորավարժություններին սկսել է մասնակցել նաև Հունաստանը։ Հունաստանը զորավարժություններին կներկայացնի ականակիր նավ, սուզանավ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի  թղթակիցը։

Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարումից հետո Իսրայելի համար Միջերկրական ծովում առաջին զորավարժությունն է։ Իսրայելի Պաշտպանության բանակը նախատեսում է կատարելագործել  ստորջրյա պատերազմի և օդում շարունակական մարտերի էլեմենտները։

Զորավարժությունները կսկսվեն Սուդի ամերիկյան ավիաբազայից, կշարունակվեն Կիպրոսի ափերին և կավարտվեն իսրայելական Հայֆայի շրջանի ափերին։
Զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն սուզանավերի ու օդային մարտերը և գազային հանքավարերի պաշտպանության մեթոդները, ինչպես նաև նրանց հետ կապված ամեն տեսակի ենթակառուցվածքները։

Վերլուծաբանները նշում են, որ զորավարժությունները կարող են Թուրքիայի համար որպես ազդակ հանդիսանալ, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բազմիցս սպառնացել է ոչնչացնել իսրայելական, ամերիկյան և հունական գազի հորատման աշտարակները, որոնք Միջերկրական ծովում շահագործում են գազի հանքավայրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *