Առաջնագծում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 4 ադրբեջանցի զինծառայող

Ֆիզուլու ուղղության առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը մահացել են ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ արձանագրված ականի պայթյունից։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ դեռևս չի արձագանքել միջադեպին։

Համաձայն ԱՊԱ-ի՝ բացի 3 զոհերից, ականի պայթյունից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ՝ Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովն ու Ազեր Իսքանդերզադեն։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ։

Ներկայումս այլ մանրամասներ պարզ չեն։ Հայտնի է միայն, որ մահացած կապիտանը զորակոչվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, մյուս զոհը՝ Աբդուլաևը՝ Բաքվից, իսկ Քերիմովը՝ Գանձակի Քյափազ շրջանից։

Նկատենք, որ հետևելով սույն միջադեպի պատճառով գրանցված զոհերի ու վիրավորների քանակին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն արդեն հաղորդել է 6 զոհի, 5 վիրավորի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *