Վիետնամը նախատեսում է գնել ևս 2 պարեկային ֆրեգատ Ռուսաստանից

Թաթարստանի նավաշինական ընկերություններից մեկը 2017 թվականին նախատեսում է Վիետնամին վաճառել 11661Է նախագծի 2 նոր «Գեպարդ-3.9» ֆրեգատ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին պարեկային նավը պատվիրատուին պիտի փոխանցվի 2016 թվականին։

Գեպարդ-3.9 տեսակի պարեկային նավը

Գեպարդ-3.9 տեսակի պարեկային նավը

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Պարեկային նավերի կառուցումն ընթանալու է պայմանագրի համաձայն, որը կնքվել է 2011 թվականին։ Նավաշինական ընկերության տնօրենի տեղակալը նշել է, որ նավերի հերթական խմբաքանակը կառուցվելու է «հականավային առանձնահատկություններով»։

Իսկ հետագայում նավաշինական ընկերության տնօրենը հայտարարել էր, թե նավերից առաջինը կփոխանցվի 2016-ին, իսկ հաջորդը՝ 2017 թվականին։

Հիշեցնենք, որ ներկայում Վիետնամի ռազմածովային ուժերի կազմում շահագործվում է «Գեպարդ-3.9» տեսակի պարեկային 2 նավ։ Դրանք ռազմածովային ուժերում շահագործվել են 2011 թվականից։

Հայտնի է, որ պատվիրված 2 նավերը փոխարինելու են Վիետնամի ռազմածովային ուժերը սպասարկող 159 նախագծի հնացած 2 ֆրեգատներին, որոնք սպառազինության էին ընդունվել 30 տարի առաջ։

11661Է նախագծի ֆրեգատների ջրատարողությունը շուրջ 2100 տոննա է։ Սպառազինված են հականավային թևավոր հրթիռներով, հրետանային համակարգերով։ Այս նավերի առավելագույն արագությունը 48կմ/ժ է։ Ֆրեգատի ավիացիոն խմբում կարող է լինել մեկ Կա-28 կամ Կա-31 տեսակի ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *