Այսօր՝ ապրիլի 1-ին, պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ժանին Հենիս-Պլասշերտը։ Պաշտպանական գերատեսչությունում նրան ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Երկկողմ հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նախատեսված է, որ հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։