Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Աքիֆ Այդըն օղլու Բահշիևը Մարտակերտի ուղղության առաջնագծի հատվածում, ադրբեջանական կողմի վարկածով, «հայ դիպուկահարի գնդակից» հրազենային վնասվածք է ստացել ու մահացել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Հաղորդվում է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Իսմայիլիի շրջանից։
Նկատենք, որ սա 2014-ի ընթացքում ադրբեջանական պաշտպանական և անվտանգության գերատեսչությունների թվով 17-րդ կորուստն է։