Հատուկ գործողության արդյունքում Ղրիմում գրավել են այդ շրջանի ուկրաինական վերջին ռազմանավը

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 25-ին  իրականացրած հատուկ գործողության արդյունքում, վերահսկողություն է սահմանվել Ղրիմում Ուկրաինայի ռազմածովային ուժերի վերջին ռազմանավի վրա։ Ռուսաստանյան ստորաբաժանումները գրոհով գրավել են Դոնուզլավ լճում արգելափակված Չերկասի ականահան նավը։ Այս մասին հաղորդում է Էխո Մոսկվի ռադիոկայանը։

Չերկասի ականահան նավ

Չերկասի ականահան նավ

Չերկասի (ուկր.՝ Черкаси) ականահան նավի գրոհն իրականացվել է Մի-35 (ռուս,՝ Ми-35) երկու ուղղաթիռների և մի քանի կատերների միջոցով։ Երբ գրոհն իրականացնող ստորաբաժանումները դեսանտ են իջեցվել նավի տախտակամածին, անձնակազմը պատսպարվել է ներսում ու փորձել է դիմադրել, սակայն անարդյունք։

Ռուսաստանյան ստորաբաժանումներն լիակատար վերահսկողություն են սահմանել ռազմանավի նկատմաբ ու Կովել (ռուս.՝ Ковель) քարշակող նավի միջոցող այն հասցրել ափ։ Այս պահի դրությամբ պաշտոնական որևէ մարմին չի մեկնաբանել կատարվածը։ Նշվում է միայն, որ գրոհի հետևանքով տուժածներ չկան։

Հավելենք, որ Չերկասի  ռազմանավի գրավումով ի սպառ վերացավ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայությունը Ղրիմ թերակղզու շրջանում։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը Դոնուզլավ լճի և Սև ծովի հատման կետում միտումնավոր կերպով խորտակել էր շահագործումից հանված երկու ռազմանավ՝ դրանով իսկ արգելափակելով Լճում առկա ուկրաինական ռազմանավերի ելքի հնարավորությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *