Վրաստանում վերապատրաստվում են ռազմական ոստիկանները

Վրաստանում մարտի 17-ին մեկնարկել է ռազմական ոստիկանների պատրաստման հերթական փուլը։ Դասընթացը մշակել են Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Թվով 30 ոստիկան կանցնեն 6-ամսյա պատրաստություն, որը բաղկացած է երկու փուլից՝ տեսական դասերից և գործնական պարապունքներից։ Դասընթացն անցկացվում է Ալգետի ուսումնական բազայում։

Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Իրակլի Ալասանին, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ռազմական ոստիկանությունն այն կառույցն է, որ իր ամենօրյա աշխատանքով զինված ուժերի կողքին է ու նրա գործը գնահատելի է պաշտպանական գերատեսչության համար։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն, Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն, Ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտոր Զուրաբ Ագլաձեն և ՆԳՆ-ի ակադեմիայի ռեկտոր Նուկրի Գելաշվիլին։