Թուրքիայի և Սիրիայի սահմանին՝ ահաբեկչություն

Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում ահաբեկչություն է իրականացվել։ Սիրիական հատվածում՝ սահմանային անցկակետի մոտակայքում, ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ։

Պայթյունի վայրը։ Լուսանկարը՝ Ռոյթերսի

Պայթյունի վայրը։ Լուսանկարը՝ Ռոյթերսի

Պայթյունը գրանցվել է փետրվարի 20-ին տեղի ժամանակով 15։45-ի սահմաններում (երևանյան ժամանակով 17։45-ին) սիրիական Էսսելամե անցակետի տարածքում։ Թուրքական կողմից Էսսելամեի դիմաց Քիլիսի նահանգի Օնջուփընար սահմանային անցակետն է:

Ենթադրվում է, թե պայթյունն իրականացրել է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ակտիվ գործունեություն ծավալող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը։ Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *