Ռուսաստանյան Ուրալտրանսմաշ ընկերությունն արդեն պատրաստել է երկու փող ունեցող Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգի առաջին երկու օրինակը, իսկ ևս 10 միավոր ընկերությունը կարտադրի 2014-ին ու կտրամադրի Ռուսաստանի զինված ուժերին։

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հաուբիցն առաջին անգամ ներկայացվել է հենց այս նկարով։ Նկարը Ջեյսն ռազմական հանդեսի։
Նախատեսվում է, որ ինքնագնաց հաուբիցները կմասնակցեն 2015-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։ Այս մասին հայտնել է Ուրալտրանսմաշի արտադրության գծով տնօրեն Իգոր Ժդանովսկին։
2Ս35 Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հաուբիցն ունի 152 մմ տրամաչափի երկու իրար կցված 2Ա88 ակոսավոր հրանոթ, որոնք կարող են կրակել միաժամանակ՝ համազարկով։ Ընդ որում՝ ճշգրիտ սպառազինություն կիրառելու դեպքում փողերից յուրաքանչյուրը կարող է խոցել առանձին թիրախներ։ Ենթադրվում է, որ կրակի հեռավորությունը հասնում է մինչև 70 կմ։
Ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ռուսաստանյան նոր «Արմատա» պլատֆորմի շասսիի վրա, ինչի շնորհիվ համակարգի մի շարք մասեր ու սարքավորումներ միօրինակացված կլինեն նույն պլատֆորմի վրա ստեղծվելիք տանկի ու հրետանային համակարգերի հետ։
Համակարգի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են դեռևս 2007-ին Ջեյնս ռազմական հանդեսում։
Pingback: Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան | Ռազմ.info