Վրաստանը քննարկում է Աֆրիկայում մարտական գործողություններին իր մասնակցության հարցը

Եվրամիությունն առաջարկել է Վրաստանին մասնակցել Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում մարտական գործողություններին։ Այս պահին Վրաստանի կառավարությունը քննարկում է այդ առաջարկը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

«Մեր զինված ուժերը բավական մեծ փորձ ունեն, ինչպես նաև մարտական պատրաստվածություն։ Վրացական կողմն այս պահին քննարկում է այդ առաջարկը, հենց որևէ բան պարզ լինի, մենք անպայման կհայտարարենք»,- նշել է Իրակլի Ալասանիան։

Ինչպես հայտնի է, 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։

Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արատաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկական երկրների համար։

One response to “Վրաստանը քննարկում է Աֆրիկայում մարտական գործողություններին իր մասնակցության հարցը

  1. Pingback: Վրաստանը հունիսից խաղաղապահ առաքելություն կիրականացնի նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *