Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մի շարք աշխատատեղեր այսուհետ զբաղեցնելու են ոչ թե զինվորականները, այլ քաղաքացիական անձինք։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրութան՝ քաղաքացիական անձանց են վստահվելու տնտեսական բնույթի աշխատանքները, ինչպես նաև որոշ օբյեկտների պարեկությունը։
Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արդեն իսկ հանձնարարել է սկսել քաղաքացիական անձանց ներգրավումը ՊՆ համակարգ։ Զորամասերում որպես խոհարարներ արդեն ընդունում են քաղաքացիական անձանց։
Նկատենք, որ այս մասին լուրեր էին տարածվել դեռևս 2013-ի նոյեմբերի վերջին։