Ադրբեջանը և Պակիստանը կնքել են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են 2014-ի ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքները փետրվարի 10-11-նն ընթացող Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբի՝ Իսլամաբադում կայացած 5-րդ նստաշրջանին։

Ադրբեջանը և Պակիստանը ստորագրում են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր

Ադրբեջանը և Պակիստանը ստորագրում են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պակիստանի պատվիրակությունը գլխավորում էր ՊՆ միացյալ շտաբի արտաքին ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Մուհամեդ Ֆարուհ Ռաշիդը, իսկ Ադրբեջանինը՝ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը։

Հանդիպումների ավարտին ստորագրվել են «Ադրբեջան-Պակիստան աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման արձանագրություն» ու «2014-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պակիստանի միացյալ շտաբի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ոլորտներում։ Պակիստանն առաջին պետությունն է, որ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը և ՄԱԿ-ի անդամ միակ երկիրը, որ Հայաստանի անկախությունը չի ճանաչել։
2013-ի մարտին Ադրբեջանի և Պակիստանի միջև կնքվել է ռազմական համագործակցության համաձայնագիր, որին հետևել են երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի մի շարք խորհրդակցությունները ռազմատեխնիկական աջակցության հարցերի շուրջ։

2 responses to “Ադրբեջանը և Պակիստանը կնքել են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր

  1. Pingback: Պակիստանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը | Ռազմ.info

  2. Pingback: Զաքիր Հասանովը բարձրաստիճան մի շարք հանդիպումներ է ունեցել Պակիստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *