Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնելու է Սերբիա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ այցի ընթացքում Զաքիր Հասանովը հանդիպումներ է ունենալու Սերբիայի կառավարության անդամների, ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ։
Հանդիպումների ավարտին նախատեսվում է «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմական ոլորտի համագործակցության համաձայնագրի» ստորագրում։
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել էր Ադրբեջանում Սերբիայի դեսպան Զորան Վայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։
Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։