Ռուսաստանը մտադրված է С-400-ների համար նոր հրթիռներ ձեռք բերել

ՌԴ պաշտպանության նախարարությունը և «Ավանգարդ» գործարանը երեք տարի ժամկետով պայմանգիր են կնքել՝ С-400-ների համար ղեկավարվող զենիթային հրթիռներ տրամադրելու պայմանով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Գնման գումարը կհատկացվի նախապես, իսկ հրթիռները կկարողանան ոչնչացնել բոլոր տեսակների օդային թրախները:

С-400-ը նոր սերնդի զենիթահրթիռային միջին և մեծ հեռավորության  համակարգ է, որը նախատեսված է՝ օդատիեզերական հարձակումների, հետախույզ-ինքնաթիռների, ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռների,  մարտավարական բալիստիկ հրթիռների, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների, ռադիոտեղորոշիչ հսկման և ուղորդման ինքնաթիռների ոչնչացման համար:

С-400-ի դիվիզիոնում ընդգրկված է 18 մեքենա, որոնք միասին կարող են միաժամանակյա կրակով 36 թիրախ ոչնչացնել, դրանց վրա ուղղելով 72 հրթիռ:  Ռուսական կողմի փոխանցմամբ՝ С-400-ը միակ համակարգն է, որը կարող է ընտրողաբար աշխատել ավելի քան 4 տեսակի զենիթային, ղեկավարվող հրթիռների հետ: Այն սպառազինության է ընդունվել 2007թ.-ին:

One response to “Ռուսաստանը մտադրված է С-400-ների համար նոր հրթիռներ ձեռք բերել

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *