Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել: Պենտագոնը մանրամասն մոդելավորել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը և եկել այն եզրակացությանը, որ այն բավական թանկ և ծանր կնստի բոլորի վրա: Թուրքիան մտադրված չէ դուրս գալ Աֆղանստանից, եթե անգամ ՆԱՏՕ-ն դուրս բերի զորքերը:
- Անդրադառնալով ադրբեջանցի դիպուկահարի կրակից հայ զինծառայողի մահվանը՝ փորձագետ Արթուր Պետրոսյանն ասել է. «Ոչ մի սադրանք չպետք է անպատասխան մնա, այլապես Ադրբեջանը դառնում է առավել ագրեսիվ, իսկ նրա գործողությունները չափազանց վտանգավոր ու լկտի»:
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը ԱԺ-ում քվերակության չի դրվել, քանի որ մտավախություն է եղել, որ կարող է տապալվել՝ քվորում չապահովելու հետևանքով: Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ բոլորն էլ գիտեն օրինագծի հակաօրինական լինելու մասին և դա է պատճառը, որ չեն ներկայացել քվեարկությանը:
- «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 56 անդամ գտնվում է անազատության մեջ` զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով: Բոլորն էլ հիմնականում դատապարտված են 2-3 տարվա ազատազրկման:
- Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի N զորամասում փետրվարի 20-ին, ըստ ՊՆ քննչական վարչության լրատվական բաժնի՝ ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի մայրը հայտնել է, որ որդու վիճակը ծանր է և բուժօգնություն է պետք: Իսկ տղային ազատել են զինծառայությունից:
- Մի քանի լրագրողներ հայտարարություն են տարածել՝ անհանգստություն հայտնելով, որ ՊՆ-ն հոգեբանական ճնշում է գործադրում բանակի խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Ամերիկյան զինվորական հրամանատարությունը մարտին անցկացրել է Internal Look («Ներքին հայացք») երկշաբաթյա վիրտուալ զորավարժությունները, որոնց արդյունքում մանրամասնորեն մոդելավորել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա և դրան հետևող իրադարձությունները: Զորավարժությունների մասնակիցները հանգել են հետևությանը, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ ի վիճակի չէ լիովին դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը:
- Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտնել է, որ եթե անգամ ՆԱՏՕ-ն դուրս գա Աֆղանստանից՝ Թուրքիան կշարունակի մնալ այդ երկրում:
- Ռուսաստանը մինչև 2020-ն ազգային պաշտպանության ֆինանսավորմանը կհատկացնի ՀՆԱ 2,8 տոկոսից ոչ պակաս: Հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
- ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայում ներքաղաքական կարգավորման համար կառավարական ուժերն առաջինը պետք է վայր դնեն զենքը:
- Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը հաղորդել է, որ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները հինգ օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ են հանդիպել՝ քննարկելու հրթիռի արձակման հարցը, որը Հյուսիսային Կորեան ծրագրել է իրականացնել ապրիլին:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝
- Ըստ փաստաբանի ամերիկացի զինվորը, որը սպանել է 16 հոգու տառապում է ամնեզիայով
- Ռուսաստանը մտադրված է С-400-ների համար նոր հրթիռներ ձեռք բերել
- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
- Մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքում զոհվել է 23 մարդ
- НИТКА-ն օգտագործելու համար՝ ՌԴ-ն Ուկրաինային 700 հազարի փոխարեն կվճարի 2 մլն դոլար
- Ինքնասպան է եղել ադրբեջանցի զինծառայողը
- «ՌԴ-ն 2017-2018թթ պետք է կարողանա պատասխանել Եվրոպա ՀՀՊ-ին». Մեդվեդև
- «Ռուսաստանը զորք չի ուղարկել Սիրիա». Ս. Լավրով
- Հնդկաստանը Pinaka-ի հրթիռների արտադրությունը կհնգապատկի