2014-ի սկզբից ի վեր Ադրբեջանի պատկան մարմինները բարձրաձայնում են Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալների հարցի լրջության մասին։ Չնայած «Կովկասի մուսուլմանների» վարչության ղեկավար, Ալլահշյուքուր Փաշազադեի կոշտ հայտարարությունների, Ադրբեջանի ԱԳՆ-ի զգուշացումների՝ ադրբեջանցիհիմնականում ծայրահեղ իսլամիստները սոցիալական կարիքից կամ իսլամիստական գաղափարներով տոգորված շարունակում են մեկնել Սիրիա։
Փետրվարի 5-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդում է Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում սպանված, «ալ Նուսրայի ճակատ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման 3 զինյալների մասին, որոնցից միայն մեկի անունն է հայտնի։ Ուրֆան մականունով զինյալի հարազատ եղբայրը տարիների առաջ սպանվել է Աֆղանստանի մարտերում։
Նկատենք, որ ներկայացված զինյալների մեկի դիակի լուսանկարը համացանցում հայտնվել է դեռևս 2013-ի սեպտեմբերի սկզբին, ապա կրկին շրջանառվել 2013-ի դեկտեմբերի սկզբին, ուստի կարող ենք եզրակացնել՝ այս զինյալը սպանվել է առնվազն 2013-ի օգոստոսին։
Մյուս զինյալների մասին այլ աղբյուրներից այս պահին տեղեկություններ չկան։
Նկատենք, որ ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում կռվելու և սպանելու խնդիրն արդեն իսկ դուրս է եկել զուտ սիրիական հակամարտությանը միջամտելու շրջանակներից՝ վերհանելով Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը, ինչի վկայությունը իսլամիստական երկու խմբավորումների սպառնալիքներն են՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։
Pingback: Ադրբեջանը հաղորդում է Սիրիայում կորցրած ևս 3 զինյալի մասին. Razm.info | armday