ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված հարցեր։

Քննարկվել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության կատարելագործման, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *