Ինդոնեզիան կստանա ևս 37 ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաներ

Ռուսաստանի ու Ինդոնեզիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ինդոնեզիան կստանա ևս 37 միավոր ԲՄՊ-3Ֆ, ինչի արդյունքում Ինդոնեզիայի սպառազինության մեջ տվյալ մեքենաների քանակը կհասնի 54-ի։

2013-ի մայիսին երկու երկրների միջև կնքված պայմանագրի արժեքը 114 մլն ԱՄՆ դոլար է։ Հետևակի մարտական մեքենաները կկիրառի Ինդոնեզիայի ծովային հետևակը։

Ինդոնեզական ծովային հետևակի ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենան

Ինդոնեզական ծովային հետևակի ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենան

Ներկայումս ինդոնեզական զինված ուժերում արդեն կա 17 ԲՄՊ-3Ֆ, որոնք Ինդոնեզիան ձեռք է բերել 2007-ին կնքված պայմանագրով, որի կատարումն ավարտվել է 2010-ին։

Ներկա գործարքի կատարումից հետո ռուսական կողմը հույս ունի ավելի մեծ խմբաքանակ տրամադրելու պայմանագիր կնքել Ինդոնեզիայի հետ։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է Ինդոնեզիայում կառուցել ռուսական զրահատեխնիկայի սպասարկման տարածաշրջանային կենտրոն։

Ինդոնեզիային տրամադրված ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաները խորհրդային/ռուսական ԲՄՊ-3-ների «ծովային» տարբերակն է։ Այն լողացող է ու նախատեսված է ծովային հետևակի, սահմանապահ ու առափնյա զորքերի համար։

ԲՄՊ-3Ֆ-ը կիրառվում է առափնա շրջաններում մարտական գործողությունների ու դեսանտի իջեցման համար։ Ինչպես և բազային մոդելը, ԲՄՊ-3Ֆ մեքենան զինված է 100 և 30 մմ թնդանոթներով, ինչպես նաև կառավարվող հրթիռներով ու գնդացրով։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, տեղափոխում է 7 դեսանտային։

One response to “Ինդոնեզիան կստանա ևս 37 ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաներ

  1. Pingback: Ռուսաստանը մտադիր է հետևակի մարտական մեքենաներ վաճառել Ֆիւլիպիններին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *