Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կատարած հերթական կադրային փոփոխությունը հաստատվել է. պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ է նշանակվել գնդապետ Իլղար Մազանովը, որը նախկինում աշխատել է որպես ադրբեջանական Xalq Bank-ի անվտանգության ծառայության ղեկավար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այս պաշտոնում Մազանովը փոխարինել է գեներալ-մայոր Ռահիմ Ջաֆարովին։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հաստատել են լուրը, բայց հրաժարվել են մեկնաբանություններից։
Այնուհանդերձ, դեռևս 2013-ի նոյեմբերի սկզբին ադրբեջանական vzglyad.az լրատվակայքը, հղում անելով ՊՆ սեփական աղբյուրներին, հաղորդել էր այս նշանակման մասին, սակայն այդ ժամանակ ՊՆ-ն չէր արձագանքել։