Ռուսաստանը մտադիր է հետևակի մարտական մեքենաներ վաճառել Ֆիւլիպիններին

Ֆիլիպիններին հետևակի մարտական մեքենաներ մատակարարելու նպատակով երկու երկրների ներկայացուցիչները ներկայում քննարկում են հնարավոր գործարքի մանրամասները: Այս մասին, ըստ Vpk.name կայքի, հայտնել է Ռուսաստանում արտադրվող զենքի արտահանող «Ռոսօբորոնէկսպորտ» պետական ընկերության տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը:

Պաշտոնյան նշել է, որ բանակցությունները վարում են ԲՄՊ-3Ֆ «ծովային» հետևակի մարտական մեքենաներ վաճառելու մասին, սակայն դեռևս չի կարող հստակ տեղեկություններ տալ դրանց ընթացքի մասին:

Ինդոնեզական ծովային հետևակի ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենան

Ինդոնեզական ծովային հետևակի ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենան

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ այս տեսակի հետևակի մարտական մեքենաներ ստանալու է Հարավ-արևելյան Ասիայի ևս մեկ պետություն՝ Ինդոնեզիան: Վերջինիս ու Ռուսաստանի կնքած 114 մլն ամերիկյան դոլարի պայմանագրի համաձայն՝ Ինդոնեզիան ստանալու է 37 միավոր ԲՄՊ-3Ֆ, ինչի արդյունքում Ինդոնեզիայի սպառազինության մեջ տվյալ մեքենաների քանակը կհասնի 54 միավորի:

ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաները խորհրդային/ռուսական ԲՄՊ-3-ների «ծովային» տարբերակն է։ Այն լողացող է ու նախատեսված է ծովային հետևակի, սահմանապահ ու առափնյա զորքերի համար։

ԲՄՊ-3Ֆ-ը կիրառվում է առափնա շրջաններում մարտական գործողությունների ու դեսանտի իջեցման համար։ Ինչպես և բազային մոդելը, ԲՄՊ-3Ֆ մեքենան զինված է 100 և 30 մմ թնդանոթներով, ինչպես նաև կառավարվող հրթիռներով ու գնդացրով։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, տեղափոխում է 7 դեսանտային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *