Այսօր՝ հունիսի 23-ին, Էրեբունի ռազմական օդանավակայանում պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, թե հայկական օդուժի ավիապարկը երբ է ստանալու նոր համալրումներ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ ավիացիայի և ՌԷՊ գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը պատասխանեց, որ հանրությանն այդ համալրումները կներկայացնեն 2015, 2016 և 2017 թվականներին։
Նշենք, որ հունիսի 23-ին Հայաստանում նշվեց ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 22-րդ ամյակը, որի հատուկ հյուրը ռուսաստայան «Ստրիժի» ավիացիոն խումբն էր։