Ռուսաստանի բանակի նոր խորհրդանիշը կասկածների տեղիք է տվել

Ռուսաստանի զինված ուժերի նոր նշանը՝ կարմիր, սպիտակ ու կապույտ գույներով աստղը, խորհրդանշում է Ռուսաստանի բանակի մղումը առաջ ու նոր նպատակների ձգտումը, իսկ աստղը մեջտեղից հատող հորիզոնական գիծը՝ բանակի հավասարակշռվածությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ նոր խորհրդանիշն ու հետին պլանում Ռուսաստանի դրոշը «գծող» ՌԴ ԶՈւ ինքնաթիռները՝ «Ռուսաստանի բանակ» նշանի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ

ՌԴ ԶՈւ նոր խորհրդանիշն ու հետին պլանում Ռուսաստանի դրոշը «գծող» ՌԴ ԶՈւ ինքնաթիռները՝ «Ռուսաստանի բանակ» նշանի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ

Ըստ նշանը ստեղծող դիզայներների՝ իրենք օգտագործել են ռուսաստանյան բանակներում ընդունված հնգաթև աստղը, որը ռուսաստանցի զինծառայողների ուսադիրներին առաջին անգամ հայտնվել է 1827 թվականին: Սպասվում է, որ նոր «Ռուսաստանի բանակ» («Армия России») անվանումով խորհրդանիշը պիտի դառնա ռուսաստանյան բանակի վերածննդի խորհրդանիշը:

Նշանը Ռուսաստանի զինված ուժերում ներկայացվել է հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրվել է «տանկային վալս»՝ Տ-72 տանկերի ու Մստա-Ս ինքնագանց հաուբիցի կատարմամբ, ցուցադրական թռիչքներով էլ հանդես են եկել ռուսաստանյան զինված ուժերի «Վիտյազի» բարձր պիլոտաժի խմբի օդաչուները՝ Սու-27 կործանիչներով:

Ներկայում նոր նշանն անցկացնում են Ռուսատանի զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի վրա:

Սակայն դրա ներկայացումից հետո համացանցային օգտատերերը շտապել են հայտարարել, որ նշանը գողացված է, ու ներկայացրել են մի շարք նմանատիպ նշաններ, որոնցից են ամերիկյան Mall of America առևտրի կենտրոնի գովազդային նշանն ու 2012-ին ԱՄՆ-ում թողարկված նամականիշի վրայի աստղը:

2002-ին ԱՄՆ-ում թողարկված նամականիշ, որի վրայի աստղը նմանացնում են ՌԴ ԶՈւ «Ռուսաստանի բանակ» նոր նշանի աստղին

2002-ին ԱՄՆ-ում թողարկված նամականիշ, որի վրայի աստղը նմանացնում են ՌԴ ԶՈւ «Ռուսաստանի բանակ» նոր նշանի աստղին

Ամերիկյան Mall of America առևտրի կենտրոնի գովազդային նշանը, որի վրայի աստղը նմանացնում են ՌԴ ԶՈւ «Ռուսաստանի բանակ» նոր նշանի աստղին

Ամերիկյան Mall of America առևտրի կենտրոնի գովազդային նշանը, որի վրայի աստղը նմանացնում են ՌԴ ԶՈւ «Ռուսաստանի բանակ» նոր նշանի աստղին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *