Թաիլանդը հրաժարվել է գնել Գերմանիայի հին սուզանավերը

Թաիլանդի Ռազմածովային ուժերը հրաժարվել են Գերմանիայից գնել օգտագործված Type 206A նախագծի չորս սուզանավերը: Գործարքի արժեքը սահմանված էր 7.6 մլրդ բատ (մոտ` 250 մլն դոլար): Հայտնում է «Լենտա.ռու»-ն:

ՌԾՈՒ-ի ծովակալ Սուրասակ Ռունռոենգրոմը հայտնել է, որ գերմանացիների` սուզանավերը վաճառելու առաջարկն ավարտվել է 2012թ. փետրվարի 29-ին, իսկ Թաիլանդի ՌԾՈՒ-ը մտադրված չեն խնդրել երկարաձգել գործարքի ժամկետը:

Թաիլանդի ՌԾՈՒ-ը 2011թ. ապրիլին հայտարարել էին, որ նպատակ ունեն ձեռք բերել օգտագործված սուզանավերը: Սակայն 2011թ. սեպտեմբերին Թաիլանդի պաշտպանության նախարար Յութասակ Սասիպրապան ՌԾՈՒ-ին արգելեց գնել սուզանավերը` պահանջելով անցակցնել մանրակրկիտ զննում: Արդյունքում Թաիլանդը հրաժարվեց ձեռք բերել 1973-1975թթ. շրջանառություն մտած գերմանական սուզանավերը:

One response to “Թաիլանդը հրաժարվել է գնել Գերմանիայի հին սուզանավերը

  1. Pingback: Ադրբեջանում իրանցի «լրտեսներ» են ձերբակալվել: Պանետան կփորձի մեղմել աֆղանցիների զայրույթը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *