Հյուսիսային Կորեայի ղեկավարի քույրը՝ բանակի նյութատեխնիկական ապահովման պատասխանատու

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ղեկավար Կիմ Չեն Ընն իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, նշանակել է կուսակցական մարմնի ղեկավար, որը պատասխանատու է երկրի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար:

Կիմ Չեն Ընը ծաղիկներ է դնում զոհված նավաստիների հուշարձանին

Կիմ Չեն Ընը ծաղիկներ է դնում զոհված նավաստիների հուշարձանին

Ինչպես հաղորդում է հյուսիսկորեական «Չոսոն Իլբո» թերթը, Կիմ Յո Չժոնը նշանակվել է Աշխատանքային կուսակցության 54-րդ բաժնի ղեկավար իր հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Տխեկի մահվանից հետո: Երկրում երկրորդ դեմք համարվող, Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տխեկը վերահսկում էր բաժնի գործունեությունը:

Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Տխեկը թերևս 2010-ին բաժնի ղեկավար էր նշանակել Չան Սու Գիլին, որը որոշ ժամանակ անց հրապարակայնորեն մահապատժի էր ենթարկվել ֆինանսական միջոցների ապօրինի յուրացումների համար:

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի ցուցումներով՝ մահապատժի էր ենթարկվել նաևՉան Սոն Տխեկը։

Կիմ Յո Չժոնի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Նա առաջին անգամ հանրությանը ներկայացել է հոր՝ Կիմ Չեն Իրի հուղարկավորությանը՝ կանգնելով Կիմ Չեն Ընի կողքին, ինչն էլ թույլ է տվել լրագրողներին ենթադրել, որ աղջիկը բարձր խավից է:

Նշենք, որ 54-րդ բաժնի իրավասությունների շարքում են զինված ուժերի ապահովումն էլեկտրաէներգիայով, զինծառայողներին ածուխի, վառելանյութերի, հանդերձավորման տրամադրումը: Բացի այդ, կուսակացական մարմնին են պատկանում Փհենյան և Վոնսան քաղաքներում հանրախանութներ, հանքահորեր, էլեկտրակայաններ, ցեմենտի գործարաններ, գյուղատնտեսական բնույթի ընկերություններ:

Սկզբնական շրջանում 54-րդ բաժինը վերահսկում էին զինվորականները, սակայն երբ ԶՈւ ԳՇ պետ Լի Յոն Հոյին 2012-ին պաշտոնանկ արեցին, բաժինն անցավ քաղաքացիական վերահսկողության: Ենթադրվում է, որ Լի Յոն Հոյը դեմ էր Չան Սոբ Տխեկին ռազմական նշանակության օբյեկտների կառավարումը վստահելուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *