Իլհամ Ալիևը ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին այցելելու է Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի շտաբ-գրասենյակ, որտեղ առանձին ելույթ է ունենալու ՆԱՏՕ խորհրդի նիստին և հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ:

Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև

Համաձայն ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝ հանդիպումից հետո Ռասմուսսենը և Ալիևը համատեղ մամուլի ասուլիս կունենան:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին 2008-ի ապրիլին և 2010-ի նոյեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *