Սուրբ Էջմիածնի ջրօրհնյաց խաչը` Քարվաճառի զորամասերից մեկում

Հունվարի 10-ին Հայաստանի արևելյան սահմանը հսկող զինծառայողներին իր և Սուրբ Էջմիածնի օրհնությունն էր բերել ՀՀ ԶՈւ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը:

Հոգեշնորհ հայր սուրբը զորամասի հոգևոր սպասավոր Գրիշա սարկավագ Պետրոսյանի հետ Քարվաճառի զորամասերից մեկում կատարեց ջրօրհնեքի արարողություն, ինչից հետո օրհնված ջուրը բաշխվեց ստորաբաժանումներին:

Այնուհետև Էջմիածնի այս տարվա ջրօրհնեքի խաչով Գրիշա սարկավագ Պետրոսյանն օրհնեց զորամասը և այդ զորամասի զինծառայողներին:Հայր սուրբը մաղթեց, որ զինծառայողները քաջ գիտակցեն իրենց աստվածօրհնյալ կոչման և առաքելության կարևորությունը, որովհետև հայրենիքի պաշտպանի գործը սուրբ է և նվիրական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *