«Լոքհիդ Մարտին» ընկերությունն ավարտել է հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի առաջին մարտկոցի բոլոր անհրաժեշտ կոմպոնենտների մատակարարումը։ Առաջին մարտկոցը տեղակայվել էր 2008 թվականի մայիսին և այժմ այն արդեն լրիվ պատրաստ է։ Վերջին, 24-րդ հակահրթիռը մարտկոցում տեղադրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Երկրորդ մարտկոցը տեղակայվել էր 2009 թվականի հոկտեմբերին և նրա լրիվ համալրումը սպասվում է այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, իսկ մինչև տարեվերջ կտեղակայվի նաև THAAD 3-րդ մարտկոցը։
Նախագծի այսպիսի ուշացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2010 թվականին ԱՄՆ կառավարությունը կասեցրել էր սերիական արտադրությունը հրթիռների անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար։
THAAD համակարգի մասին կարդացեք նաև այստեղ։