Ռուսաստանը մտադիր է մինչև 2016 թվականը վերազինել իր վառոդի գործարանները, արտադրանքի որակը բարելավելու համար։ Այն սարքավորումները, որոնք այժմ կան ռուսական գործարաններում, հին են և մաշվել են թե ֆիզիկապես, թե բարոյապես, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում արտադրված վառոդի որակի հետ կապված։
«Իզվեստիյա» թերթի փոխանցմամբ չի բացառվում նաև, որ կվերազինվի միայն գործարանների մի մասը, իսկ մյուսները կամ կփոխեն գործունեության ոլորտը, կամ կփակվեն։ Նման սցենարը բավականին հավանական է, քանի որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2016 թվականը 5 անգամ կրճատել վառոդի պավերների քանակը՝ մինչև 20-30 հազար տոննա տարեկան։