ԱՄՆ-ը փորձարկում է հակահրթիռային պաշտպանության նոր THAAD համակարգը

Defense-Update.com կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ը իր Խաղաղօվկիանոսյան հրթիռային զորավարժարանում (Կաուաի կղզի, Հավայան կղզիներ) հաջողությամբ փորձարկել է հակահրթիռային պաշտպանության նոր THAAD համակարգը։

Փորձարկման ժամանակ համակարգը երկու թիրախներն էլ հաջողությամբ ոչնչացրել է. առաջին թիրախը եղել է օդից արձակված կարճ տարածությունների հրթիռ, երկրորդը` ծովից արձակված կարճ տարածությունների հրթիռ։ Այս փորձարկումները THAAD համակարգի առաջին մարտկոցը (պատրաստ է 2008 թվականից) շահագործման հանձնելուն նախորդող որակավորման փորձարկումների մաս են կազմում։ 2005 թվականից սկսած սա համակարգի արդեն 12-րդ փորձարկումն է, այդ թվում հրթիռներ ոչնչացնելու 9-րդ փորձարկումը. նախորդ բոլոր փորձարկումները հաջող են եղել։ Այս պահին պատրաստ է THAAD համակարգի երկու մարտկոց, ևս երկու մարտկոց պատվիրվել են 2011 թվականի մարտին։

THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ։
Մարտկոց

  • ” 3 արձակմնան կայան, 24 հակահրթիռ, հրամանատարական կետ, ռադար

Հրթիռ

  • ” Զանգվածը` 900կգ
  • ” Երկարությունը` 6.17մ
  • ” Տրամագիծը` 0.37մ
  • ” Խոցման հեռավորությունը` 200կմ
  • ” Խոցման բարձրությունը` 150կմ
  • ” Արագությունը` 3կմ/վ

Ռադար

  • ” Աշխատանքային հեռավորությունը` 1000կմ
  • ” Դիապազոն ” 10ԳՀց

One response to “ԱՄՆ-ը փորձարկում է հակահրթիռային պաշտպանության նոր THAAD համակարգը

  1. Pingback: ԱՄՆ-ում ավարտվել է հակահրթիռային THAAD համակարգի առաջին մարտկոցի համալրումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *