Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը վարակված են

ԱՄՆ-ի Նևադա նահանգի ՌՕՈՒ (ռազմաօդային ուժեր) Կրիչ  ռազմաբազայում անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգը վարակվել է անհայտ ծրագրային վիրուսով։ Վիրուսը հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ Պենտագոնի անվտանգության համակարգի կողմից։

Կատարվածի մասին ստույգ տեղեկություններ չեն հայտնում, սակայն զինվորականներն իրենք էլ ամեն ինչ դեռ չգիտեն։ Լուրջ հայտարարություններ անելուց առաջ նախ պետք է ճշտել համակրգն արդյո՞ք միտումնավոր, թե պատահական է վարակած։ Վիրուսի պատճառով ստեղնաշարից տրվող հրամանները չեն հասկանում անօդաչու թռչող սարքերը: Միջադեպի կապակցությամբ ամերիկյան անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *