Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Գանձակ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 10-ին մեկնել է Գանձակ (Գյանջա)՝ տեղի զորամասերում մարտական պատրաստվածության աստիճանը ստուգելու։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության նպատակն է նաև զորամասերի նյութատեխնիկական ապահովման, ընթացող շինարարական աշխատանքների, զինծառայողների կենցաղի կազմակերպման ստուգումները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Զաքիր Հասանովն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը ժամանել էին Գանձակ՝ Շախորի 3-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ հանդիպելու համար։ Դա Զաքիր Հասանովի՝ որպես պաշտպանության նախարարի, առաջին պաշտոնական այցն էր Գանձակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *