Դեկտեմբերի 18-ին Բաքվում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը։
Թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության ընթացիկ նիստին քննարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներին, ինչպես նաև կադրերի վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
Թուրքական պատվիրակության կազմում են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ սկզբունքների և պլանավորման վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը։ Նիստը տևելու է երկու օր։
Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստերն անցկացվում է 2007 թվականից։
Pingback: Անկարայում անց է կացվել Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստ | Ռազմ.info