Անկարայում անց է կացվել Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստ

Թուրքիան և Ադրբեջանը դեկտեմբերի 16-18-ը Անկարայում բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստ են անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել են 2015-ի ռազմական ու ռազմարդյունաբերական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտնած տեղեկությունների վրա։

Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը ղեկավարել է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը։

Հանդիպումն անցկացվել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում, ադրբեջանական պատվիրակությունը եղել է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարուրության կից պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունում և զրուցել նախատեսվող ծրագրերի մասին։

Նշենք, որ  Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմական երկխուսության նիստերը անցկացվում են 2007-ից, տարեկան 1 անգամ։ Հավելենք, որ վերջին հանդիպումը անց է կացվել 2013-ին Բաքվում։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է Բաքվում 2015-ի վերջում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *