ՌԴ օդուժը ստացել է Սու-34 ճակատային ռմբակոծիչների հերթական խմբաքանակը

«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել 2008 թվականին կնքված պայմանագրով նախատեսված վերջին 4 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչները: Ընդհանուր առմամբ, այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի ՌՕՈւ ավիապարկը համալրվել է 32 մարտական ինքնաթիռով: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ինտերֆաքս գործակալությունը:

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Հաջորդ փուլով Սուխոյ ընկերությունը ռուսաստանյան օդուժին կմատակարարի 2012 թվականին կնքված պայմանագրով նախատեսված 92 միավոր Սու-34 ինքնաթիռ: Մինչ այդ, հաղորդվում էր, որ մինչև 2015 թվականը ՌԴ ՌՕՈւ-ն կհամալրվի 70 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչով: 2011 թվականին ՌԴ ԶՈւ ՌՕՈւ այդ ժամանակվա հրամանատար Ալեքսանդր Զելինը հայտարարել էր, որ նախատեսվում է ընդհանուր առմամբ ստանալ 120 միավոր Սու-34, որոնցից կկազմվի 5 էսկադրիլիա՝ յուրաքանչյուրում 24 ինքնաթիռ:

Նշենք, որ 2013 թվականի օգոստոսին Սուխոյ ընկերությունը գնել է Սու-34 ճակատային ռմբակոծիչի համար նախատեսված պատկանելիության տարբերակման թվով 184 համակարգ (տեղադրվում է ինքնաթիռի վրա՝ վերջինիս պատկանելությունը ռադիոտեղորոշիչի կայաններին հաղորդելու համար): Տարբերակման բոլոր համակարգերի մատակարարումը Սուխոյ ընկերությանը պետք է ավարտվի մինչև 2020 թվականը:

Սու-34-ը ճակատային կործանիչ-ռմբակոծիչ է։ Անձնակազմը բաղկացած է 2 հոգուց։ Թռիչքի առավելագույն քաշը կազմում է 45.000 կգ։ Կարող է զարգացնել 1900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն առաստաղը կազմում է 17.000 մետր։ Իր վրա կարող է կրել միաժամանակ 12 ռումբ կամ հրթիռ։ Ունի նաև հրանոթ։

One response to “ՌԴ օդուժը ստացել է Սու-34 ճակատային ռմբակոծիչների հերթական խմբաքանակը

  1. Pingback: ՌԴ զինուժում մեկնարկել է Սու-34 ռմբակոծիչների շահագործումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *