ՀՀ հարավարևելյան ուղղության դիրքեր կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիս է տվել, որի ժամանակ Ռազմինֆոյի խնդրանքով անդրադարձել է ռուսաստանյան կողմի՝ ՀՀ-ին տրամադրվելիք ուղղաթիռների հարցին։
«ՌԴ ԶՈւ և ՀՀ ԶՈւ սպառազինման պլանների ու համաձայնագրերի համաձայն՝ մենք համալրում ենք զինտեխնիկայով։ Ես առայժմ չեմ ուզում ներկայացնել, թե ինչ տեսակի ուղղաթիռներ են լինելու, բայց ասեմ, որ համալրվում է ինչպես ռուսական ռազմաբազան, այնպես էլ ՀՀ ԶՈւ-ն»,-նշել է Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությանը տրամադրված տեղեկանքում նշվում էր, որ ՌԴ-ն Հայաստանին է փոխանցելու 18 միավոր ուղղաթիռ, իսկ ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը։
Pingback: Էրեբունի օդանավակայանում տեղակայման համար նախատեսված ուղղաթիռները սկսել են պլանային թռիչքները | Ռազմ.info