Ուկրաինայում արդիականացված Ми-24П ուղղաթիռների` պետական և լիցենզավորված Ми-24П-ի գործարանային փորձարկումները մոտենում են ավարտին: Ուկրաինայի ՊՆ-ի մամլո հաղորդագրության համաձայն` պետական փորձարկումների սկզբից ռազմական օդաչուները 35 ժամ տևողությամբ ավելի քան 30 թռիչք են իրականացրել:
Ռազմական փորձարկումների ժամանակ օգտագործվել են ավելի քան 400 չղեկավարվող ավիահրթիռներ, մոտ 700 արկ և ֆուգասային ավիառումբ: Razm.info-ն ավելի վաղ անդրադարձել էր Ми-24П-ի փորձարկումներին:
Իսկ ԱՄՆ Ծովային հետևակը փորձարկում է F-35 Lightning II կործանիչները: Փորձարկմանը մասնակցում են` F-35B (կարճեցված թռիչքով և ուղղահայաց վայրէջքով) և F-35C կործանիչները:
Ինքնաթիռի զարգացման վրա ծախսվել է մոտ 56 մլրդ դոլար և ծրագրվում է թողարկել F-35A, F-35B և F-35C տարբերակներով: F-35A-ն ծրագրում են Զինված ուժեր ընդունել 2016թ., F-35C –ն` 2017թ.-ին, F-35B-ն` 2018 թվականին: 2013թ. Պենտագոնը մտադրված է ձեռք բերել 29 հատ F-35 կործանիչ` 6,149 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
Մեկ F-35A –ն գնահատվել է 187,6 մլրդ դոլար, իսկ F-35C –ն` 258,3 մլրդ դոլար:
F-35 Lightning II գնելու նպատակ ունեն նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան, Թուրքիան, Կանադան և Ավստրալիան:
Իսկ չինական արտադրության SVU200 տիպի ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով անօդաչու թռչող սարքն իր առաջին թռիչքն է իրականացրել: Մինչ 20 րոպեանոց թռիչքը, այն կատարել է մի քանի կարճ թռիչքային փորձարկում և կարողացել է բարձրացնել 200 կգ բեռ: ԱԹՍ-ն արտաքինից նման է սովորական ինքնաթիռի: Այն ունի 78 ձիաուժանոց շարժիչ, կարող է զարգացնել 177 կմ/ժ արագություն և թռիչքի մեջ գտնվել 2.6 ժամ:
Սարքի երկրային ղեկավարվող համակարգը և երկու ԱԹՍ-ն կարժենան 1.6 մլն դոլար:
Ըստ` armstrade.org, pentagonus.ru և flightglobal.com կայքերի