Պրոտոն Մ հրթիռ-կրիչը ռազմական կապի արբանյակ է բարձրացրել տիեզերք

ՌԴ ռազմաօդային-տիեզերական պաշտպանության զորքերը տիեզերք են արձակել Պրոտոն-Մ հրթիռ-կրիչը, որն իր հետ բարձրացրել է ռազմական նշանակության սարքեր։

Հրթիռ-կրիչը բարեհաջող օդ է բարձրացրել Ղազախստանում տեղակայված Բայկոնուր տիեզերական կայանից նոյեմբերի 12-ին, տեղեկացնում ՌԴ ռազմաօդային տիեզերական պաշտպանության զորքերի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պրոտոն-Մ

Պրոտոն-Մ

Այն օդ է բարձրացրել ՌԴ պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված Ռադուգա-1Մ տիեզերական սարքը։

Ռադուգա-1Մ (Գլոբուս-1Մ) սարքը երրորդ սերնդի կապի արբանյակ է, որը մտնում է Արբանյակային կապի միացյալ տիեզերական համակարգի երկրորդ փուլի մեջ։ Սարքը պետք է ապահովի կապի ազդանշանների վերահաղորդում L-, C-, X- և Ka-. հաճախականությունների համար։

Նշենք, որ Պրոտոն-Մ հրթիռ-կրիչների թռիչքները վերջերս են վերականգնվել։ Թռիչքների դադարեցման պատճառը այս տարվա հուլիսի 2-ին գրանցված միջադեպն էր, երբ «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր էր ընկել արձակումից մեկ րոպե անց։

Հրթիռը տիեզերք էր արձակվելԲայկոնուր տիեզերական թռիչքների կայանից։

Պրոտոն-Մ հրթիռ-կրիչների մեկ միավորի մոտավոր արժեքը կազմում է շուրջ 100 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *