Բրիտանացի միայնակ վետերանի հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ էին եկել

Երբ հայտարարվել էր՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի 99-ամյա զինվորականի հուղարկավորությանը կարող է առհասարակ մարդ չգալ, նրան անձամբ չճանաչող հարյուրավոր մարդիկ հավաքվեցին՝ Երկրորդ համաշխարհայինի վետերանին վերջին հրաժեշտը տալու։

Հարոլդ Փերսիվալի հուղարկավորությունը

Հարոլդ Փերսիվալի հուղարկավորությունը

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, նոյեմբերի 11-ին մարդիկ սկսել են հավաքվել Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում տեղակայված դիակիզարանի մոտ։ Սոցցանցերում և տեղական մամուլում լուրեր էին տարածվել, որ պատերազմիի զառամյալ վետերան Հարոլդ Փերսիվալին հանձնելու են հողին միայն մեկ հարազատի ներկայությամբ։

Համացանցում նախաձեռնություն էր ստեղծվել, որը կոչ էր անում մարդկանց նույն ժամին հավաքվել դիակիզարանի մոտ։ Արդյունքում ժամանել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ վետերաններ, զինծառայողներ, զույգեր, բազմազավակ ընտանիքներ։

Դիակիզարանի տարածքը փոքր էր այդ քանակի մարդ տեղավորելու համար, ուստի մարդիկ անձրևի տակ ծաղիկներով վերջին հրաժեշտը տվեցին վետերանին։

Վետերանի միակ հարազատը՝ զարմիկ Անդրեն, հայտարարել է, որ չէր ակնկալում այդ քանակի մարդկանց ուշադիր վերաբերմունքը, շատ հուզված է արձագանքներից։

Նշենք, որ Փերսիվալը պատերազմի ժամանակ ծառայում էր ռմբակոծիչների վերգետնյա ապահովման ջոկատում։

Զարմիկը խոստովանել է, որ նա հերոս չի եղել, սակայն ազնվորեն ծառայել է իր հայրենիքին ամենաօրհասական շրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *