«Պրոտոն-Մ» հրթիռների արձակումը դադարեցվել է

«Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչների արձակումները Ռուսաստանում որոշել են ժամանակավորապես դադարեցնել։ Նման հրթիռները չեն արձակվի երկինք, քանի դեռ հայտնի չի դարձել օրերս «Բայկոնուր» կայանում գրանցված վթարի պատճառները։

«Մինչ «Պրոտոն-Մ» վթարի պատճառների հայտնաբերումն այս տիպի հրթիռների արձակումը դադարեցվել է»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Պրոտոն-Մ

Պրոտոն-Մ

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին թվով երեք «Գլոնասս-Մ» նավիգացիոն սարքերով «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը վայր էր ընկել արձակումից շուրջ 30 վայրկյան անց։

Հրթիռը տիեզերք էր արձակվել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից վաղ առավոտյան։

Ներկայում պաշտոնական Մոսկվան պարզում է, թե ինչն է պատճառ դարձել հրթիռ-կրիչի կործանման համար։

Այս տիպի մեկ հրթիռի արժեքը կազմում է շուրջ 100 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *