Ադրբեջանում վթարի պատճառով զորակոչիկ է մահացել

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հուլիսի 5-ին 08։00-ի սահմաններում Լենքորանի շրջանի Լիման քաղաքի ճանապարհին ավտովթար է եղել։
Լենքորանի շրջանի բնակիչ Զուլֆու Ռաջաբովը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Բաքու ուղևորվելիս բախվել է «ՎԱԶ-2107» ավտոմեքենային։

Վերջինիս ղեկին Բոլադի գյուղի բնակիչ Բալահան Հեյդարով Էթիրմ օղլուն էր, որն իր 18-ամյա եղբայր Ամրահ Հեյդարովին ուղեկցում էր Ադրբեջանի Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Լենքորանի զինկոմիսարիատ։ Նորակոչիկը մահացել է դեպքի վայրում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «ՎԱԶ-2107»-ի վարորդն էր՝ զորակոչիկի եղբայրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *