Ռուսաստանը Նիկարագուային հրթիռային ու պարեկային կատերներ է մատակարարելու

Ռուսաստանը Նիկարագուային տրամադրելու է 2 հրթիռային ու 4 պարեկային կատերներ։
Այս մասին «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՄիջՆևյան նավաշինական գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վլասովը։

Խոսքը գնում է 12418 նախագծի «Մոլնիա» ու 14310 նախագծի «Միրաժ» կատերների մասին։

Դեռևս հայտնի չէ, թե երբ են կատերները տրամադրվելու Նիկարագուին։

12418 նախագծի կատեր

12418 նախագծի կատեր

Նշենք, որ 14310 նախագծի կատերները նախատեսված են ջրային տարածքների հսկման, ոստիկանական ու մաքսային գործողությունների իրականացման համար։ Նավերի ջրատարողությունը կազմում է 126 տոննա։ Նրանք ունակ են բացել մինչև 50 հանգույց արագություն, իսկ ընթացքի երկարությունը կազմում է 1500 մղոն։

Ինչ վերաբերում է 12418 նախագծի կատերներին, ապա դրանց ջրատարողությունը 493 տոննա է, ունակ են բացել մինչև 42 հանգույց արագություն, ընթացքի երկարությունը՝ 1600 մղոն։ Ռուսական տարբերակի կատերները զինված են ԱԿ-176 հրետանային համակարգով (76 մմ) և զենիթահրետանային ԱԿ-630 համակարգով (30 մմ)։ Բացի այդ, նավերն ունեն «Տերմիտ» կամ «Մոսկիտ» 4 արձակման կայան։

Այնուհանդերձ, Նիկարագուայի համար կառուցվող նավերի  առանձնահատկությունները դեռ չեն ներկայացվելմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *