Իրանն օպտիմալացրել է Ս-200 ՀՕՊ համակարգերը

Իրանի ռազմաարդյունաբերական կառույցներն օպտիմիլացրել են խորհրդային արտադրության Ս-200 զենիթահրթիռային համակարգերը։

Ըստ իրանական կողմի՝ այսպիսով Ս-200 ՀՕՄ համակարգերը կկարողանան ավելի արագ արձագանքել և խնայել ժամանակը։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆարզադ Էսմաելին։

Ս-200

Ս-200

Իրանցի գեներալը չի մանրամասնել, թե ներկայում օպտիմալացումից հետո որքանով է կրճատվել զենիթահրթիռային կայանը գործի դնելու ժամանակահատվածը։

Գեներալը միայն նշել է, որ այժմ թիրախը հայտնաբերելուց հետո հրթիռի արձակման ժամանակն  հասցվել է նվազագույնի (այս համակարգերի համար)։

Ս-200 համակարգերն ունակ են խոցել թիրախները 200-ից 350 կմ հեռավորության վրա։ Այն անցել է սպառազինության 1967 թվականին։

The Military Balance 2010-ի տվյալներով՝ Իրանի զինված ուժերն ունեն 10 միավոր Ս-200 կայաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *