Ռուսական հրթիռ-կրիչը վայր է ընկել արձակումից քիչ անց (վիդեո)

«Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր է ընկել արձակումից մեկ րոպե անց։

Հրթիռ-կրիչը տիեզերք է արձակվել հուլիսի 2-ին Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից։

Արձակումից քիչ անց հրթիռը սկսել է կորցնել արագությունը, շրջվել է, օդում մաս-մաս եղել, հրդեհվել, ապա ընկել գետնին և պայթել։

Հրթիռ-կրիչի խափանման պատճառները ճշտվում են։ Կործանման պատճառով տուժածներ չկան։ Հրթիռի արձակման աշխատանքներով զբաղվող խումբը կարողացել է պատսպարվել ապաստարանում։

Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել «Գլոնաս» արբանյակներից մեկի խափանման մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *